Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսին աշխատաժամանակիս համաձայն կատարել եմ հետևյալ աշխատանքները.

Ֆիզիոթերապիա սովորողների համար. հունիսի 1-ից 15-ը.
Երկուշաբթի`Արևելյան դպրոց-պարտեզ
Աշխատանքը կատարել են Արևելյան դպրոց-պարտեզում`շաբաթական 1 օրով` 10.30-12.30-ը, թվով 3 հատուկ կարիքով սովորողի հետ անհատական աշխատանք, թվով 10 սովորողի հետ, ովքեր ունեն ամենատարբեր առողջական խնդիրներ` խմբային աշխատանք:
Երեքշաբթի` Հյուսիսային դպրոց-պարտեզ
Աշխատանքը առաջին շաբաթում կատարել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզում` 10.30-12.30-ը, իսկ հաջորղ շաբաթ այս նույն սովորողների հետ աշխատել եմ Մայր դպրոցի (երեքշաբթի 9.30-11.30, հինգշաբթի`9.30-10.30) ըմբշամարտի սենյակում, շաբաթական 2 օրով,  թվով 15,որոնցից 12-ը առանձնահատուկ սովորողների հետ անհատական աշխատանք:
Չորեքշաբթի`  Արևմտյան դպրոց-պարտեզ
Աշխատանքը կատարել են Արևմտյան դպրոց-պարտեզում` շաբաթական 1 օրով` 10.30-12.30-ը, թվով 5 հատուկ կարիքով սովորողների հետ և թվով 5 դասավանդողների հետ խմբային-բուժական ֆիզկուլտուրա:
Հինգշաբթի` Հարավային դպրոց-պարտեզ
Աշխատանքը կատարել են Հարավային դպրոցում` շաբաթական 1 օրով`10.30-13.30-ը, թվով 5  հատուկ կարիքով սովորողների հետ, թվով 8 սովորողների հետ, ովքեր ունեն ամենատարբեր առողջական խնդիրներ  և խմբային աշխատանք թվով 5 դասավանդողների հետ խմբային-բուժական ֆիզկուլտուրա:
Ուրբաթ` Քոլեջ-աշխատանքը կատարել են Քոլեջում, շաբաթական մեկ օրով` 10.30-12.30-ը, թվով 4 սովորողների հետ (1-ը հատուկ կարիքով, 3-ը`առողջական խնդիրներով) և թվով 2 դասավանդողների հետ խմբային-բուժական ֆիզկուլտուրա:
Բոլոր օրենին աշատանքային մեկնարկս սկսել եմ Մայր դպրոցից, մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքին, 9.30-10.20 ունեցել եմ սովորողի հետ անհատական պարապմունք և 13.00-16.00 եղել եմ Մայր դպորցում, աշխատել եմ դասավանդողների խմբի հետ. շաբաթական 2 հանդիպում, 1-ական ժամով, աշխատել եմ բլոգիս վրա, իրականացրել եմ մասնագիտական զարգացում և մասնակցել եմ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, Ռոզա Գսպոյանի հետ կազմակերպել ենք  սպորտլանդիաներ 4-րդ դասարանի սովորողների համար: Բլոգում հրապարակել եմ տեսանյութ. Սպորտլանդիա արևմտյան դպրոցում:

Ամառային ճամբարի շրջանակներում
դասվար Մերի Գրիգորյանի հետ Արևելյան դպրոցում իրականացրել եմ ,,Ջրային արտթերապիա,, նախագիծը (նյութը հրապարակված է մայիսի 29-ին):

 

Հրապարակել եմ աշխատանքային տեսանյութեր.
Ամառային ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապիան ամառային Ճամբարի ժամանակ

Մասնակցել եմ դասավանդողների ամառային դպրոցին, կատարել եմ հետևյալ մասնագիտական աշխատանքները.

ֆիզոթերապիա դասավանդողների համար. նախապես հայտագրման միջոցով պարապմունքներին մասնակցել է թվով 17 դասավանդող
Հրապարակել եմ նախագիծ. ,,ֆիզոթերապիա դասավանդողների համար,, նախագիծ
Հրապարակել եմ աշխատանքային ֆոտոշար. Առողջարարական ֆիզկուլտուրա ամառային ճամբարի ժամանակ

Մասնակցել եմ ,,Բարեկամություն,, ճամբարին: Այդ մասին բլոգում տեղադրել եմ հետևյալ տեղեկատվական նյութերը.
Բարեկամություն ճամբար օր առաջին
Բարեկամություն ճամբար օր երկրորդ
Բարեկամության ճամբար օր երրորդ

Մասնակցել եմ ,,Վահան Ասատրյան,, պուրակի բարեկարգման աշխատանքներին:

Բարեկամության ճամբար օր երրորդ

imageՕրը պայծառ տրամադրությունը հեքիաթային, ահա այսպես սկսվեց մեր բարեկամության ճամբարի երրորդ օրը:  Ընդհանուր պարապմունքի ժամանակ երգ պար և բարձր տրամադրություն, որը կենսակերպն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի:  Այսօր նույնպես բաժանվեցինք ըստ մեր խմբերի և անկացրեցինք գրական ռադիո, ասմունքեցինք և ձայնագրեցինք մեր նախընտրած բանաստեղծին, որից հետո մասնակցեցինք վարդավառի ծեսին:

imageimage

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բարեկամություն ճամբար օր երկրորդ

imageՕրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով որից հետո բաժանվեցինք ըստ ջոկատների և անկացրեցինք մեր սիմինարը որի թեման էր ռադիո ուսուցումը: Սովորեցինք ինչպես  ձայնագրվել և մոնտաժել, ուննեցանք նաև  ձայնագրություն: Բարեկամություն  ճամբարի  ընթացքում ձեռբերեցի նոր ընկերներ:imageimage

Բարեկամություն ճամբար օր առաջին

imageԱռավոտյան ինչպես միշ օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, այնուհետև բարձրացանք շրջայցով Հյուսիսային դպրոց-պարտեզ որտեղ առաջին սեմինարը անցկացրեց տիար Գևորգը։ Սեմինարին հատկացված վերջին ժամանակահատվածից տրամադրեցինք Դիանա Տատինցյանին  մոնոներկայացմանը։ Որից հետո ընդմիջեցինք, շարունակեցի ըստ նախասիրությունների մասնակցել մարզական պարապմունքների։imageimage

,,ֆիզոթերապիա դասավանդողների համար,, նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մանկավարժական աշխատողների ամառային ճամբարի համար առաջարկում եմ ,,Շնչառական վարժություններ և Ֆիզոթերապիա,, նախագիծը.
Անցկացման վայրը՝ Սուսերամարտի դահլիճ
Անցկացման Ժամանակը, 3 օր, ժամը` 10:00-ից -11:00
Մուտքը՝ մարզահագուստով, 10-15 մարզիկ դասավանդող
Նախագծից ակընկալվող արդյուքներ. ինքնազգացողության լավացում, արյան ճնշման կարգավոում, քաշի նվազում, հմտությունների փոխանցում:

Շնչառական վարժություններ՝

1.Հանգստության Հոգոց:

Այս վարժությունը թեթևության հոգոցի է նման, կարելի է կատարել հասարակական տրանսպորտում, աշխատավայրում, փողոցում: Խորը ներշունչ ենք կատարում կարծես օդ ենք խմում ձողիկի միջով,արտաշնչելիս բացեք բերանը՝ արտասանելով (Ա`Ա`Ա`): Վարժությունը կատարում ենք առանց ջանք ներդնելու կատարել 3 անգամ:

2.Մեկ բաժակ սուրճ

Աչքերը փակ են, ոտքերը` ուսերի լայնության, ձեռքերը գոտկատեղին, շնչեք քթով կամ բերանով, ինչպես որ ավելի է դուր գալիս: Ներշնչելիս ձեռքերը պարզել վեր՝ լայն բացելով ափերը: Արտաշնչելիս թուլացրեք՝ վերադառնալով սկզբնական դիրքին: Ներշունչն ու արտաշունչը մի ընդմիջեք կրկնեք 20 անգամ հանգստացեք և նորից կրկնեք 20 անգամ վարժությունը կարող եք կատարել նստած դիրքում:

3.Կուժ

Կլորացնում եք շուրթերը կարծես օդ եք խմում ձողիկով: Դանդաղ, խորը ներշնչեք բերանով: Պատկերացրեք թե ինչպես է ձեր մարմինը, որովայնից մինչև կոկորդ աստիճանաբար լցվում օդով: Չփոխելով շուրթերի դիրքը՝ դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչելու ավարտին ներս քաշեք որովայնի՝ օգնելով, որպեսզի թթվածնի մնացոևդն ամբողջովին դուրս գա կրկնել 3 անգամ:

4.Փետուրը քթում

Խորը ներշունչ կատարեք քթով կամ բերանով և օդն արտաշնչելով քթով՝ կարճատև, ինտենսիվ դադարներ տալով: Կրկնել 3 անգամ, հանգստացեք և ևս երկու անգամ կրկնեք նույնը՝ կատարելով յուրաքանչյուչը 3 անգամ:

Ֆիզիոթերապիայի վարժություններ՝

1.Ոլորում առաջ ձգած ոտքերով

Պառկեք մեջքի վրա, միացրեք ոտքերը։ Ձեռքերը ծոծրակին միացրեք, ուսերը սեղմեք հատակին։ Միաժամանակ վեր բարձրացրեք ոտքերը` ծալելով ծնկներում, և կրծքավանդակով ձգվեք դեպի ազդրերը` կլորացնելով մարմնի վերևի մասը։ Վերադարձեք ելքային վիճակին։ Կատարեք 5-10 անգամ։

2.նստատեղ

Պառկեք մեջքի վրա, ձեռքերը մարմնի երկայնքով, ոտքերը ծալած և կիպ սեղմած հատակին։ Կոնքը և ազդրերը «պոկեք» հատակից` առաջ ձգելով աջ ոտքը և ոտնաթաթը այնպես, որ ձեր մարմինն ուղիղ գիծ դառնա ոտնաթաթից մինչև ուսեր։ Մնացեք այդ դիրքում 15 վայրկյան` առավելագույնս լարելով նստատեղի մկանները։ Վերադարձեք ելքային վիճակի։ Ամեն ոտքի համար կրկնեք 5 անգամ` երեք մոտեցմամբ։

3.Կքանիստներ թռիչքներով

Ուղիղ կանգնեք` ոտքերը` ուսերի լայնությամբ, ձեռքերը` մարմնի երկայնքով։ Կոնքն առավելագույնս հետ տանելով և առաջ ուղղելով ձեռքերը ափերով դեպի հատակը` ոտքերը ծալեք ուղիղ անկյան տակ։ Բացելով դրանք` թռիչք բարձրություն կատարեք։ Հենց որ ձեր ոտնաթաթերը կպնեն հատակին, սկսեք կքանստել։ Կրկնեք վարժությունը 5-10 անգամ։

4.Սեղմումներ ծափերով ձեռքեր և ուսեր

Շերտաձողի դիրք ընդունեք, ափերը` ուսերի լայնությամբ։ Արմունկներում ծալելով ձեռքերը` հնարավորինս իջեք ներքև, բայց մարմինն ուղիղ պահեք այնպես, որ զգաք, թե ինչպես են լարվում որովայնի մկանները։ Այնուհետև ուժով բարձրացեք հատակից` վերին կետում ձեռքերը խփելով իրար։ Վերադարձեք ելքային վիճակի, կատարեք 5-10 անգամ։

Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար

buteyko_breathing
Մենք չենք էլ պատկերացնում թէ, որքան կարևոր է մեզ համար յուրաքանչյու ներշնչը և արտաշունչը: Յուրաքանչյու օր կատարելով այս չորս վարժությունը կարող ենք լավացնել մեր ինքնազգացողությունը:

1.Հանգստության Հոգոց:

Այս վարժությունը թեթևության հոգոցի է նման, կարելի է կատարել հասարակական տրանսպորտում, աշխատավայրում, փողոցում: Խորը ներշունչ ենք կատարում կարծես օդ ենք խմում ձողիկի միջով,արտաշնչելիս բացեք բերանը՝ արտասանելով (Ա`Ա`Ա`): Վարժությունը կատարում ենք առանց ջանք ներդնելու կատարել 3 անգամ:

2.Մեկ բաժակ սուրճ

Աչքերը փակ են, ոտքերը` ուսերի լայնության, ձեռքերը գոտկատեղին, շնչեք քթով կամ բերանով, ինչպես որ ավելի է դուր գալիս: Ներշնչելիս ձեռքերը պարզել վեր՝ լայն բացելով ափերը: Արտաշնչելիս թուլացրեք՝ վերադառնալով սկզբնական դիրքին: Ներշունչն ու արտաշունչը մի ընդմիջեք կրկնեք 20 անգամ հանգստացեք և նորից կրկնեք 20 անգամ վարժությունը կարող եք կատարել նստած դիրքում:

3.Կուժ

Կլորացնում եք շուրթերը կարծես օդ եք խմում ձողիկով: Դանդաղ, խորը ներշնչեք բերանով: Պատկերացրեք թե ինչպես է ձեր մարմինը, որովայնից մինչև կոկորդ աստիճանաբար լցվում օդով: Չփոխելով շուրթերի դիրքը՝ դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչելու ավարտին ներս քաշեք որովայնի՝ օգնելով, որպեսզի թթվածնի մնացոևդն ամբողջովին դուրս գա կրկնել 3 անգամ:

4.Փետուրը քթում

Խորը ներշունչ կատարեք քթով կամ բերանով և օդն արտաշնչելով քթով՝ կարճատև, ինտենսիվ դադարներ տալով: Կրկնել 3 անգամ, հանգստացեք և ևս երկու անգամ կրկնեք նույնը՝ կատարելով յուրաքանչյուչը 3 անգամ: